Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հրավիրած մամլո ասուլիսը հիմնադրամի 2009 թվականի երեք եռամսյակների գործունեության արդյունքներին էր վերաբերում: Ներդրումային հիմնադրամը Արցախում առաջիններից մեկը զգաց ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Դա մասամբ պայմանավորված էր հիմնադրամի գործունեության ոլորտով, մասամբ էլ` հանրապետությունում գործող բանկերի հետ հիմնադրամի ունեցած նոր փոխհարաբերություններով: Արդեն ամփոփվում են 2009 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքները: Իրավիճակը կարծես թե […]
Հոկտեմբեր 2009
Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված արձանագրությունը նախանշում է` իրականացնել պատմական հարթության երկխոսություն, այդ թվում պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրություն, դրանց միջոցով գոյություն ունեցող խնդիրները հստակեցնելու և առաջարկներ ձևակերպելու համար: Ի՞նչ արխիվների ու փաստաթղթերի ուսումնասիրման մասին է խոսքը, ի՞նչ պետք է հստակեցվի. պատմական անհերքելի իրողությո՞ւնը, որի անունն է Հայոց Ցեղասպանություն, […]
Հրանտ Դինքի սպանության դատական գործում արդարադատություն պահանջողներն այսօր Ստամբուլի Թահսինի հրապարակում ջահերով երթ են կազմակերպել: Այս կերպ երթի մասնակիցներն ընդվզելով դատավարության անարդար ընթացքի դեմ իրենց բողոքը կարտահայտեն թուրքական իշխանություններին: Արդեն երկուս ու կես տարի է անցել «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից, սակայն մինչ օրս դատական գործընթացում առաջընթաց չի նկատվում: Այս միջոցառումը անմիջական կապ ունի […]
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այցով մեկնելու է Մոսկվա։ Այցը տեղի է ունենալու Դմիտրի Մեդվեդևի հրավերով։ ArmAr.am
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե ե՞րբ են Թուրքիայում դադարելու քրեորեն հետապնդել այն մարդկանց, ովքեր ընդունում են Հայոց Ցեղասպանությունը, պատասխանել է, թե Թուրքիայում այդպիսի օրենք չկա[1]: «Թուրքիան այլևս առաջվա Թուրքիան չէ: Ցանկացած տեսակետ կարելի է մեր երկրում հնչեցնել: Օրինակ` ես չեմ հավատում 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ […]
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը. Ղեկավարվելով նույն օրը ստորագրված Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությամբ, Նկատի ունենալով վստահության և երկկողմ շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, Որոշելով զարգացնել և խորացնել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, […]
Ցյուրիխում գտնվող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԳ փոխնախարարներ Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը, ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը: Հիշեցնենք, որ Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում այսօր տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Արձանագրությունների ստորագրման արարողությունը: Ստորագրման արարողությանը մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի […]
«Վիվա Սելլ–ՄՏՍ»–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` Կապանի Ճարտարագիտական համալսարանի հյուր Հոկտեմբերի 9-ին «Վիվա Սելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում` տարածաշրջանի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունում: Ո՞րն է` կարճ ժամանակահատվածում զգալի հաջողության հասնելու` «Վիվա Սելլ-ՄՏՍ»-ի գաղտնիքը: Կառավարման ի՞նչ մոդելով է առաջնորդվում Հայաստանի առաջատար բջջային օպերատորը: Ո՞ր արժեքներն են կարևորվում ընկերության […]
Այսօր երեկոյան Շվեյցարիայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների ստորգրման առիթով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին: Նախագահ Սարգսյանի ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի ու ողջ հայության ուշադրության կենտրոնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը, մասնավորապես նախաստորագրված երկու արձանագրություններն էին: Այդ փաստաթղթերը հրապարակավ քննարկելու մեր կոչին […]
Այսօր Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերում, երևանյան ժամանակով երեկոյան 20:00-ին (շվեյցարական ժամանակով` 17:00-ին): Հիշեցնենք, որ Շվեյցարիայի արտգործնախարարության դաշնային դեպարտամենտը արդեն իսկ տեղեկացրել է, որ Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում կայանլիք ստորագրման արարողությանը մասնակցելու են Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ […]




