Թուրքիայի կողմից անընդմեջ հնչող նախապայմանների և ՀՀ խորհրդարանում արձանագրությունների վավերացման ժամկետին վերաբերող հարցին ՀՀ արտաքին գործերի նախարարը պատասխանեց. «Նշեմ, որ Ցյուրիխում, արձանագրությունների ստորագրումից հետո, իմ գործընկերներից մեկն ասել է, որ գլխավոր հայտարարությունը ստորագրված արձանագրություններում է, մնացած բոլոր մեկնաբանություններն ու հայտարարությունները երկրորդական բնույթ են կրում։ Ես ամբողջությամբ կիսում եմ այդ տեսակետը, որովհետև կան համաձայնություններ, որոնք արտացոլված […]
Հոկտեմբեր 2009
«Ներկա փուլում և’ Հայաստանի, և’ Թուրքիայի համար ձեռնտու է արձանագրությունների վավերացումը»,- վստահ է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետի կարծիքով դա Հայաստանին ձեռնտու է, քանի որ այդ կերպ մեր երկիրը աշխարհի հետ կապվող` երրորդ ելքի հնարավորություն է ստանում. «Տարածաշրջանում Հայաստանը կենտրոնական դիրք է զբաղեցնում, ինչպես, օրինակ, Գերմանիան` Եվրոպայում: Սահմանները բացելու դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա […]
Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հրավիրած նիստում որոշում է կայացվել, որպեսզի կուսակցությունն աշխատանքներ իրականացնի Շվեդիայի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից 1915թ. Հայոց Ցեղասպանության և քրդերի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Շվեդիայի Հայկական Ասոցիացիաների Միությունը ողջունել է այս որոշումը` նշելով, որ այն չի ազդի Թուրքիայում ժողովրդավարության տարածման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վրա: Armar.am
Թուրքիայում բացահայտվել է միջազգային թրաֆիքինգի մի քանի դեպք: Թուրքական Աֆիոնգարահիսար քաղաքում 4 ամիս տևած գործողությունների արդյունքում ձերբակալվել է միջազգային հանցախմբի 16 ներկայացուցիչ, որոնց մեջ եղել են նաև Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի քաղաքացիներ (կանայք): Հարկ է նշել, որ զենք-զինամթերքի ապօրինի առքուվաճառքի շարքում մարդավաճառությունը երկրորդ տեղն է զբաղեցնում` թմրանյութերի օրեցօր աճող վաճառքից հետո: ArmAr.am
Երեկ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում խոզի գրիպից ևս 2 մահացության դեպք է գրանցվել: Առաջին դեպքը գրանցվել էր կեսօրին մոտ, երբ Դիարբեքիր քաղաքում մահացել էր 34-ամյա մի կին: Ավելի ուշ Կոնյա նահանգում բնակվող 37-ամյա կինը նույնպես խոզի գրիպի զոհ է դարձել: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն` վերջին օրերի ընթացքում վարակվածների թիվն աճել է […]
«Ես մտադիր եմ անձնական աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու գործում», – ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուն: «Ես երախտապարտ եմ համանախագահներին, ինչպես նաև անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այն ջանքերի համար, որոնք իրենք ձեռնարկում են փոխընդունելի որոշման հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու […]
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 1.5:2.5 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի հավաքականից։ Հավաքելով 11 միավոր՝ մեր հավաքականը մրցանակային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է։ 9-րդ տուրում մեր թիմը կխաղա Շվեյցարիայի հավաքականի, ռուսները՝ իսպանացիների, իսկ ադրբեջանցիները՝ հոլանդացիների հետ։ Ուկրաինայի հավաքականը, որը ևս մրցանակային տեղում հայտնվելու հավանականություն ունի, կխաղա Իսրայելի հավաքականի հետ։
Հայաստանի շախմատի հավաքականի կանանց թիմը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրի մրցապայքարից հետո 3-րդ տեղում է։ Նրանք զիջում են միայն Ռուսաստանի և Վրաստանի հավաքականներին։ Ուկրաինուհիների հետ ոչ ոքի խաղալով՝ մեր թիմը հավաքել է 11 միավոր։ Մրցաշարի առաջատարն իր ակտիվում գրանցել է 14 միավոր։ 9-րդ տուրում մեր շախմատիստուհիները կխաղան առաջնության առաջատարի՝ Ռուսաստանի թիմի հետ։ Վրաստանի հավաքականն իր […]
ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Վրաստանի ու Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը տարիներ կձգվի: Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է ԵԱՀԿ-ի հանդեպ ԱՄՆ նախագահի աշխատակազմի քաղաքականությանը նվիրված լսումների ժամանակ: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ կոնգրեսին կից գործող Եվրոպայի անվտանգության ու համագործակցության հարցերով զբաղվող երկկուսակցական հանձնաժողովում: Սենատոր […]
«Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված արձանագրությունները կազմվել են երրորդ մասնակցի կողմից և պարտադրվել մեզ: Իսկ պարտադրանքի ուժով ստորագրված համաձայնագրերը իրավական ուժ ունենալ չեն կարող»,- վստահ է «Ուխտ Արարատի», ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալների և ազատամարտիկների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանը: Իսկ ճնշումներ, նրա խոսքերով, վաղուց են եղել տարբեր պաշտոնյաների կողմից` Մեթյու Բրայզա, Քոնդոլիզա Ռայս, Դենիել Ֆրիդ: «Պետք […]




